ՊՆ մարդու իրավունքների, բարեվարքության կենտրոնի պետն այցելել է ՊՆ Զ ԵՎ ԶՀԾ տարածքային ստորաբաժանում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

ղզցղզց

ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը հունվարի 17-ին այցելել է ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման Երևանի թիվ 4 տարածքային ստորաբաժանում: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

ՄԻՊ ազգային ռազմավարության գործողությունների ծրագրի շրջանակներում կատարված այցելության նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ զորակոչիկների իրազեկվածության բարձրացումը, ինչպես նաև տեղեկացումը ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի գործունեության մասին:

Զորակոչիկների հետ զրույցի ընթացքում նշվել է, որ զինծառայողները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները իրենց իրավունքների, սոցիալական երաշխիքների և իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ կարող են ստանալ ՊՆ թեժ գծի 1-28 անվճար հեռախոսահամարով:

--00--ՍԳ