Մալթայից պատգամավոր Ռոբերտա Մետսոլային ընտրել են Եվրախորհրդարանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

Մալթայի ներկայացուցիչ Ռոբերտա Մետսոլան հոնվարի 18-ին ընտրվել Է Եվրոպայի խորհրդարանի (ԵԽ) խոսնակ: Քվեարկությունը հեռարձակվել Է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

Մետսոլան ընտրվել Է առաջին փուլում: Նա ստացել Է բացարձակ մեծամասնությունը՝ քվեարկությանը մասնակցած եվրապատգամավորների 616 ձայներից 458-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ