Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները միջնորդում են հետաձգել դատական նիստը  

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 18, 24News

նկար

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի Գևորգյանը կարողանա մասնակցել այս պահին Ազգային Ժողովում ընթացող նիստի աշխատանքներին։ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր նախատեսվում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրություն և իր պաշտպանյալը պետք է մասնակցի այդ քվեարկությանը։ 

Միջնորդությանը միացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին։ Օրբելյանն առաջարկեց դատական նիստերի օրերը նշանակել այնպես, որ դրանք չհամընկնեն ԱԺ քառօրյայի հետ։

--00—ԼՄ