Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարությունը կմեկնարկի այս տարի

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 18,  24 News

իգդիր

Թուրքիայի տարածքով դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն բնական գազ հասցնող Իգդիր-Նախիջևան գազատարի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2022-ին: Նախագծի արժեքը կազմում է 185 մլն թուրքական լիրա (13.7 մլն դոլար), որից 100 միլիոն կհատկացվի 2022-ին, մնացածը՝ հաջորդ տարի: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական իշխանամերձ լրատվամիջոցի՝ հիշյալ նախագծի իրականացման արդյունքում լրջորեն փոխվելու է տարածաշրջանի էներգետիկ հավասարակշռությունը»: Նշվում է, որ նախագիծն իրականացվում է Թուրքիայի պետական նավթագազային ընկերության՝ «Botaş»-ի ու ադրբեջանական «Socar»-ի կողմից:

Օրական 1.5 մլն խմ թողունակությամբ գազատարի համար Թուրքիա-Նախիջևան սահմանի մոտ կկառուցվի նաև չափիչ կայան: Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարներ Ֆաթիհ Դյոնմիզն ու Փյարվիզ Շահբազովն Նախիջևան բնական գազի մատակարարման մասին փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են 2020-ի դեկտեմբերին: Թուրքիա–Նախիջևան գազատարը կառուցվի` ի շարունակություն Իգդիր քաղաք տանող գազատարի, որը TANAP գազատարի բաշխիչ ճյուղի ելակետն է։ Այն կսկսվի Իգդիրից և կավարտվի Սադարակում, թուրքական հատվածը կկազմի 85կմ:

--00—ՄՀ