Ռուբինյանը ոչինչ չի որոշում, խոստումները վաղօրոք են տրվել, հիմա տեխնիկական դետալներն են ապահովվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

«Հայաստանի նկատմամբ Թուրքիայի պլանները չեն փոխվել, դրանց մասին կան հրապարակումներ և փաստաթղթեր, բավական է նաև 44-օրյա պատերազմին մասնակցությունը։ Պարզ չէ, թե որն է Հայաստանի օրակարգը և որոնք են կարմիր գծերը»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

«Թուրքիան բանակցությունների սեղանին շոշափում է Հայաստանի տրամադրվածությունը, և ընթացքում նախապայմաններն ավելանելու են, քանի որ գործ ունեն անողնաշար և  ապաշնորհության մարմնացումների հետ: Ռուբինյանը որևէ բան չի որոշում, խոստումները վաղօրոք են տրվել, հիմա տեխնիկական դետալներն են ապահովվում»,- ավելացրեց պատգամավորը:

Խոսելով Թուրքիայի հետ սահմանների բացման և տնտեսական հնարավորությունների մասին՝ Վարդանյանը նկատեց, որ Թուրքիայի հետ սահմանի բացումը իշխանական որոշ մարդկանց կտա թռիչքների, մաքսակետերի հնարավորություն, իսկ քաղաքացուն ոչինչ չի տա, նաև պետք է պատրաստ լինենք, որ Երևանում տեսնելու ենք թուրքական սրճարաններ: 

Մանրամասները՝ տեսանյութում։