ՌԴ-ն անհանգստացած է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները չեն կարող լինել Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News

Քաղաքական

«Ի՞նչն է մեզ անհանգստացնում, այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները չեն կարող այցելել Լեռնային Ղարաբաղ, ծանոթանալ իրավիճակին և նշել կոնկրետ քայլեր, որոնք կնպաստեն երկու կողմերում մարդկանց շփումներին, հումանիտար խնդիրների լուծմանը։ Հուսով եմ, որ մոտ ժամանակներում եռանախագահներին ամեն դեպքում կհաջողվի լինել տարածաշրջանում, ինչպես նաև խոսել Հայաստանի ր Ադրբեջանի քաղաքական ղեկավարության հետ»,-ինչպես փոխանցում են ռուսական լրատվամիջոցները, այս մասին հունվարի 17-ին տեղի ունեցած օնլայն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեվիչը։

--00--ԿԿ