Գիտության ոլորտը ողբալի վիճակում է․ Թաթուլ Մանասերյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 30, 24News

Thumbnail

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը գիտության ոլորտից դրական ակնկալիքներ ուներ, սակայն այն ողբալի վիճակում է։ Այդ մասին նա հայտարարել է մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ե՛վ գիտությունների ազգային ակադեմիայի առումով, և՛ Բարձրագույն որակավորման կոմիտեի առումով, ցավոք սրտի, դրական սպասումները կամ պատրաստակամությունն օգնելու, աջակցելու, այդպես էլ իրականություն չի դառնում։

Իմ խորին համոզմամբ՝ կոռուպցիան սխալ, կամայական նշանակումներն են, առանց մրցույթի, առանց կենսագրություն, հետագիծ ունեցող մարդկանց պատասխանատու ոլորտներում նշանակելը և նրանց կայացրած որոշումները, որոնք ուղեկցվում են բազմաթիվ օրինախախտումներով», - ասել է Թաթուլ Մանասերյանը, ապա հավելել, որ համբերատար կերպով սպասել է գիտության զարգացմանն ուղղված չափորոշիչների մշակմանը, ինչը, սակայն, ոչ միայն տեղի չի ունեցել, այլ կոպտորեն խախտվել են Սահմանադրության հոդվածները։