Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպք․ գրանցվել է մահվան 1 դեպք

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 16, 24News

Կորոնավիրուս

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային իրավիճակը հունվարի 16-ի ժամը 11:00-ի դրությամբ.
✓ 240 նոր դեպք
✓ 4217 թեստավորում
✓ 91 առողջացած
✓ 1 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 347 517 դեպք, որոնցից 333 609-ը՝ առողջացած:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8019 դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 2 640 615 թեստավորում:

--00--ԱՀ