Տղամարդը կոտրել է առևտրի սրահի ապակիները և գողություն կատարել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

Հունվարի լույս 11-ի գիշերը 1-02 զանգած քաղաքացին հայտնեց, որ Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի առևտրի սրահի ապակիները կոտրել և ներս են մտել: Տեղեկությունն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Առևտրի սրահի պահպանությունը վստահված էր ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Եղեգնաձորի պահպանության բաժնի ծառայողներին, որոնց հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նույն փողոցի բնակիչ, 39-ամյա տղամարդը, գողություն կատարելու նպատակով, ոտքով կոտրել էր սրահի դռան ապակին, մտել ներս ու գողություն արել:

Ահազանգից հինգ րոպե անց տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնը:
Վնասի չափն ու դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են:

--00--ՍԳ