Առինջում 41-ամյա տղամարդը համագյուղացու տնից գողացել էր չհրկիզվող պահարան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

Հունվարի 4-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Առինջ գյուղի մի տնից գողություն են արել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ դեկտեմբերի 30-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին տան 2-րդ հարկի պատուհանը, ննջարանի պահարանից գողացել չհրկիզվող պահարան, որի մեջ փող և թանկարժեք իրեր էին:

Դեպքի առթիվ Աբովյանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ Կոտայքի քրեական հետախույզները ծավալուն օպերատիվ միջոցառումներ ձեռնարկվեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացան, որ բնակարանային գողությունն արել է նույն գյուղի 41-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 12-ին նա ներկայացավ բաժին և տվեց խոստովանական բացատրություն։

Գողոնը հայտնաբերվել է։ Հայտնաբերվել է նաև չհրկիզվող պահարանը:

41-ամյա տղամարդը ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

 --00—ՄՀ