Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 14,  24 News

տռռեգտեռգ

Արցախի Հանրապետությունում հունվարի 13-ին կատարվել է 82 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք է գրանցվել:Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից։ 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 48 վարակակիր: Բժիշկները 12 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր,  21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

Արձանագրվել է 1 մահ: 67-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 756 քաղաքացու հետազոտություն, որից 55-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

--00--ՍԳ