Ուզում է ՆԱՏՕ-ի զորքեր գան ՀՀ-ում կանգնեն՝ Փաշինյանը և իր թիմն ամեն քայլափոխի լսելու է,որ դավաճան են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 11, 24News

«ՀԱՊԿ-ի հետ տեսակոնֆերանսի ժամանակ կապիտուլյանտը, խոսելով ահաբեկչական խմբերի մասին, հասցեական չհայտարարեց, որ թուրք -ադրբեջանական տանդեմի ջանքերի շնորհիվ ահաբեկչական խմբերի առաջին նշանակետը եղել է Արցախը, և հայերն առաջինն են իրենց վրա կրել ահաբեկչական խմբերի գործունեության արդյունքները»,- այս մասին 24News -ի հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

«Առցանց նիստը հարմար առիթ էր այդ մասին բարձրաձայնելու համար, 44-օրյա պատերազմի ժամանակ ահաբեկչական խմբերի մի մասին հայկական ԶՈւ-ն ոչնչացրել է, մնացածի ճակատագրի մասին ոչինչ չգիտենք, ուստի լավ կլիներ ՀՀ -ն ներկայացնող անձը առիթն օգտագործեր և բարձրաձայներ այդ մասին»,- նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե ԱԽ քարտուղարը նշեց, որ ՀԱՊԿ-ից ակնկալում են, որ եթե Հայաստանում նման իրավիճակ ստեղծվի, ապա ՀԱՊԿ-ը միջամտի, և հարցին, արդյո՞ք զորք ուղարկվեց, որպեսզի ներքաղաքական խնդիրների առաջացման դեպքում ՀԱՊԿ-ին ապավինեն, Մամիջանյանը նշեց. «Կապիտուլյանտը փորձում է իր ակտիվությամբ ՀԱՊԿ-ի շրջանակներում վերգտնել իր կողմից մսխված մեր երկրի համբավը, բայց այն ապտակը, որն այս իշխանությունները հասցրել են, դժվար կմոռացվի։ Նկատի ունեմ Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացված քաղաքական քրեական հետապնդումը: Նիկոլ Փաշինյանը 3000 մարդ է մոբիլիզացրել Կառավարության մի շենքից մյուսը քայլելու համար, հիմա նաև ՀԱՊԿ -ի ուժե՞րն է պատրասվում ներառել: Ուզում է ՆԱՏՕ -ի զորքեր գան, ՀՀ-ում կանգնեն, Փաշինյանը և իր կողմնակիցներն ամեն քայլափոխի լսելու են, որ իրենք դավաճաններ են»: 

Մանրամասները՝ տեսանյութում։