Անչափահաս տղան Niva-ով բախվել է էլեկտրասյանն ու մի քանի պտույտ գլորվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 8,  24 News   

Նիվա

Հունվարի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում  Արագածոտնի մարզի բնակիչ, 13-ամյա  Արամայիս Թ-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արտաշավան-Օհանավան միջհամայնքային ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: 

--00—ՄՀ