Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով պատճառված վնասը գնահատվել է 200 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

․

Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով պատճառով վնասը կազմում է մոտ 200 միլիոն դոլար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին  հայտնում է Informburo.kz պարբերականը վկայակոչելով երկրի գործարարների ազգային պալատին:

«Հունվարի 7 - ի՝ ժամը 21: 00 - ի դրությամբ, Ղազախստանի Հանրապետության տասը շրջաններում վնասվել է բիզնեսի 848 սուբյեկտ և 1021 օբյեկտ, այդ թվում` Ալմաթիում` 789 սուբյեկտ և 950 օբյեկտ», - նշված է հոդվածում:

 Գործարարների ազգային պալատի տվյալներով` վնասի մոտավոր գումարը մոտ 87,2 միլիարդ տենգե է (մոտ 200 մլն դոլար), որից 85,8 միլիարդը Ալմաթիում:

--00--ԱՀ