Ալմաթիում սկսվել է Հանրապետության հրապարակի մաքրումը. կրակոցները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 6, 24News

նկար

Ալմաթիում սկսվել է Հանրապետության հրապարակի մաքրումը, կրակոցները շարունակվում են։ Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք, որ Ղազախստանում հայտարարվել է արտակարգ դրություն, բախումներն ուժայինների և քաղաքացիների միջև շարունավում են, երկու կողմից էլ կան զոհեր: Ղազախստանի ղեկավարությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ կառույցի հավաքական զորախմբի աջակցությունը խնդրելու: Հայկական կողմը մոտ 70 զինվորական է ուղարկել Ղազախստան ՀԱՊԿ առաքելության շրջանակում: Նրանք պետք է պահպանեն Ղազախստանի ռազմավարական օբյեկտները:

--00—ԼՄ