Հույս ունենք, որ Ղազախստանում իրավիճակն արագ կկարգավորվի․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

ռդ ագն

ՌԴ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«Հույս ունենք, որ իրավիճակն արագ կկարգավորվի երկրում, որի հետ Ռուսաստանն ունի ռազմավարական գործընկերության, դաշնակցային, եղբայրական հարաբերություններ, մարդկային շփումներ։ 

Մոսկվան ուշադիր հետևում է եղբայրական և հարևան երկրում ծավալվող իրադարձություններին և կողմ է բոլոր խնդիրների խաղաղ լուծմանը՝ սահմանադրաիրավական դաշտում և երկխոսության շրջանակներում, ոչ թե փողոցում անկարգությունների և օրենքները խախտելու միջոցով:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի քայլերն ուղղված են երկրում առկա խնդիրների խաղաղ լուծմանը, կայունության հաստատմանը, այդ թվում նաև այն խնդիրների օպերատիվ լուծմանը, որոնք բարձրացվում են ցուցարարների օրինական պահանջներում»,-ասվում է հաղորդագրությունում:

--00—ԼՄ