Ալեն Սիմոնյանը տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներ է ստացել Մատվիենկոյից և Վոլոդինից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

ալեն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տարեդարձի կապակցությամբ շնորհավորանքներ է ստանում տարբեր երկրների խորհրդարանների նախագահներից:

ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը շնորհավորական ուղերձում Ալեն Սիմոնյանին քաջառողջություն և ամենայն բարիք է մաղթել:

ՀՀ ԱԺ նախագահին հեռախոսազանգով շնորհավորել և բարեմաղթանքներ է հղել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Հեռախոսազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև հայ-ռուսական  համագործակցության 2022-ին նախանշվող օրակարգային հարցեր:

--00—ԼՄ