Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար. վարչապետի որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 5, 24News

վեդի

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:

Ըստ վարչապետի մեկ այլ որոշման՝ նա նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Գարիկ Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է որոշման մեջ:

--00—ԼՄ