Վերջին 5 տարում մանկավարժական կրթության համար դիմորդների թիվը կազմում է ընդհանուրի շուրջ 4,2 տոկոս

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 3,  24 News

Ժաննա Անդրեասյան

Վերջին 5 տարվա կտրվածքով մանկավարժական կրթության ստացման համար դիմող դիմորդների թիվը կազմում է դիմորդների ընդհանուր թվի շուրջ 4,2 տոկոսը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Դիմողների մեծ մասն էլ նախընտրում է դիմել անգլերեն, հայոց լեզու և գրականություն, պատմություն ուղղություններով։ Բնագիտական առարկաների ուղղությամբ իրավիճակը խիստ մտահոգիչ է։

Եթե կենսաբանության և աշխարհագրության մասով որոշակի փոքր դրական փոփոխություն կա, ֆիզիկայի և քիմիայի ուղղությամբ ուսուցչի կրթություն ստանալու ցանկություն ունեցողների թիվը մանկավարժական բուհերում չի հասնում մեկ տասնյակի։ Սա մեր ամենակարևոր հարցերից է»,- գրել է Ժաննա Անդրեասյանը։

--00—ՄՀ