ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 2, 24News
Երեկ՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 18։40-ի սահմաններում Ողջաբերդ գյուղի սկզբնամասում բախվել են Երևանի բնակիչ՝ 39-ամյա Նարեկ Ն-ի վարած Mitsubishi Pajero մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ՝ 38-ամյա Գերասիմ Կ-ի վարած ԳԱԶ 3110 մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով Գերասիմ Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Բախման հետևանքով Mitsubishi-ն կողաշրջվել է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
--00--ԱԹ