Թող Արցախից ՀՀ-ին վերջնագիր չներկայացնեն, մենք կարող ենք նրանց փոխարեն որոշել. Ազատ Արշակյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Թող Արցախից ՀՀ-ին վերջնագիր չներկայացնեն, մենք կարող ենք նրանց փոխարեն որոշել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Արշակյանի համոզմամբ՝ 2021 թ․-ը մի կողմից վերականգնման, իսկ մյուս կողմից էլ փլուզման տարի էր։ Ըստ նրա՝ 2022-ին ՀՀ-ն պետք է ջանքեր գործադրի։

Արշակյանը նաև խիստ քննադատության ենթարկեց ՀՀ նախկին իշխանություններին՝ նրանց պատասխանատու դարձնելով ներկա ծանր իրավիճակի համար։ Ըստ նրա՝ Հայաստանի արցախցի ղեկավարները ոչինչ չեն արել Արցախի համար, ավելին՝ Քոչարյանը արժեքային տեսանկյունից Ալիևների կլանից է, հենց նրանք թալանը բերեցին Հայաստան։ 

Մանրամասները՝ տեսանյութում։