Կայացել է ՔՊ-ի և Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության համատեղ նիստը.քննարկվել են քաղաքի խնդիրները

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

քպ

Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» եւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունների համատեղ նիստ։ Նիստին մասնակցել է նաեւ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

ՔՊ-ի ֆեյսբուքյան էջում հայտնում են, որ քննարկվել են օրենսդիրի եւ ավագանու միջեւ համագործակցության արդյունավետության բարձրացմանը, քաղաքային առկա խնդիրներին, քաղաքի զարգացման ծրագրերին վերաբերող եւ մի շարք այլ հարցեր։

--00—ՄՀ