ՄԱԿ-ի ԱԽ-ի մասին Փաշինյանի պնդումը հիմարություն է, անգրագիտության գագաթնակետը. Մամիջանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

ՄԱԿ-ի ԱԽ-ի մասին Փաշինյանի պնդումը հիմարություն է, անգրագիտության գագաթնակետը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նրա համոզմամբ, Փաշինյանի քիթը խաղողին չի հասնում, ասում է՝ հնարավոր չէ Արցախը Ադրբեջանից դուրս դիտարկել։ Ըստ պատգամավորի՝ վարչապետ Փաշինյանն ականներ է դնում բանակցությունների տակ, իսկ Բաքուն ինչքա՞ն փող պետք է ծախսեր, որ Հ1-ով քարոզչություն աներ՝ ներկայացնելով իր տեսակետները, քանի որ ՀՀ վարչապետը հենց դրանով էր զբաղված։ 

Մամիջանյանը նաև ավելացրեց, որ ինքը չի ուզում լինել բանանային պետության քաղաքացի, քանի որ թուրքական էժան լոլիկի դիմաց մենք թանկ գին ենք վճարելու։

Մանրամասները՝ տեսանյութում։