ՀՀ-ի և ՌԴ-ի երկկողմ համագործակցությունը համահունչ է Անդրկովկասում խաղաղության ամրապնդմանը

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

Փաշինյան

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների առթիվ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուղերձում ասված է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով։

Անցնող տարվա ընթացքում մեր պարբերական շփումը լիովին հաստատեց ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, դաշնակցային բնույթը։

Ակնկալում եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ համագործակցության հետագա դինամիկ զարգացումը տարբեր ոլորտներում, ինչպես նաև գործընկերային փոխգործակցությունը ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ մյուս կառույցների շրջանակում։ Դա համապատասխանում է Ռուսաստանի և Հայաստանի եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին, համահունչ է Անդրկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։

Հարգելի Նիկոլ Վովայի, 

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություններ և ամենայն բարիք, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ խաղաղություն և բարօրություն»։

  --00—ՄՀ