Պարեկները գիշերային շրջայցի ժամանակ կասկածելի երկու տղամարդու են նկատել. նրանց մոտ թմրանույթ են գտել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Դեկտեմբերի 24-ին ՊԾ Երևանի գնդի պարեկները Սևանի փողոցում գիշերային շրջայցի ժամանակ կասկածելի երկու տղամարդու նկատելով՝ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին։

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում պարզվեց, որ բերման ենթարկվածներից մեկը՝ Նոր Նորքի, մյուսը Շենգավիթի բնակիչ է։ Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կաթուցիչներ, դեղնականաչավուն զանգվածներ ու դանակ:

Ըստ բերման ենթարկվածների՝ հայտնաբերվածը մարիխուանա է:

Հանգամանքները պարզվում են։

Նշանակվել են փորձաքննություններ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ