Ի՞նչ սրտով Նոր տարի անենք, ամեն տեղ թանկացումներ է, կաթնեղենի ու մսեղենի գինը նայեք

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ամանորին ընդառաջ 24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, արդյո՞ք ապրանքների գների թանկացում նկատելի է, թե` ոչ, և մասնավորապես ո՞ր ապրանքների գներն են բարձրացել: 

Քաղաքացիների մի մասը նշեց, որ թանկացումներն ավելի վաղ են սկսվել և այն Ամանորի հետ կապել ճիշտ չէ:

Մյուս մասն էլ նշեց, որ աշխատավարձով ապրող մարդկանց համար շատ դժվար է, կաթնամթերքը, մսամթերքը թանկացել են, շատ ապրանքների գներ էլ նախապես բարձրացրել էին, իսկ հիմա որպես գնիջեցում են ներկայացնում։ 

Մանրամասները՝ տեսանյութում։