Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Հասարակական

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` (Գորիսի նստավայր) նախագահությամբ դատավոր Գնել Գասպարյանի, այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդությունը մերժվեց։

Պաշտպանները որպես գրավի չափ սահմանել էին 30 մլն ՀՀ դրամը։

Նշենք, որ գործը դատաքննության փուլում է: Դատարանն անցել է գործում առկա ապացույցների ուսումնասիրությանը։

--00--ԿԿ