Դեսպան Ենգիբարյանը ԳԴՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

․

ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Նեչաևի հետ: Այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը: 

ՌԴ դեսպանը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր առաքելության ընթացքում:

Քննարկվել են երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև Բեռլինում երկու պետությունների դեսպանությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել շրջայց ՌԴ դեսպանությունում:

--00--ԱՀ