Ուժեղացված ծառայություն՝ մարզերում․ 4243 խախտում է գրանցվել, գայտնաբերվել է 39 ոչ սթափ վարորդ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 20-ից 27-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4243 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 34 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 39, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 22 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 22-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի, 67-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

--00—ԼՄ