Նոր զիջումների մասին փաստաթուղթն արդեն ստորագրված է. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

ՏԻՄ ընտրություններում հաղթած թեկնածուների հանդեպ տեղի ունեցողն ընդհանուր գնահատմամբ կոչվում է տեղերում իշխանության ուժային զավթում: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նրա խոսքով, այդ հռչակված ժողովրդավարությունը, ժողովրդի դերակատարությունը՝ որպես ամեն ինչ որոշող գործոն, այլևս էական չէ և արդեն արդիական չէ, դա պետք էր օգտագործել ժամանակին իշխանության գահին բազմելու համար:

«Այսինքն՝ ժողովրդի գլխի վրայով գալ իշխանության, ապա այդ նույն ժողովրդրի միջոցով ստացած իշխանությունն ուզուրպացնել։ Ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ այսօր մենք գործ ունենք իշխանության ուզուրպատորի հետ»,-ասել է Ղազինյանը:

Բանախոսի կարծիքով, ՀՀ-ն արդեն ստորագրել է փաստաթուղթ, որոնք ենթադրում են նոր զիջումներ, այսպես կոչված, անկլավներ։

«Լուրեր կան, որ Նոյեմբերյանի շրջանում՝ Ոսկեպարի մասում, այլընտրանքային ճանապարհ են կառուցում»,-նշել է պատգամավորը:

Ղազինյանն անդրադարձել է նաև ներքաղաքական և արտաքին հարթակում տեղի ունեցող զարգացումներին:

Մանրամասները՝ տեսանյութում: