Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ ոստւկանություն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24,  24 News

Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախույզները, ձեռնակելով օպերատիվ տարաբնույթ միջոցառումներ, Ալավերդի քաղաքում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել նույն քաղաքի 29-ամյա մի բնակչի:
Նա 2020 թվականի օգոստոսի 3-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խափանման միջոցը` կալանք: Քննությունը շարունակվում է։

--00—ՄՀ