Քննարկվել են ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրով ամրագրված հարկային քաղաքականության միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

ֆիննախ

ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի հերթական նիստը:

Նիստին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության, էկոնոմիկայի նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներ, Ազգային Ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալը, հասարակական կազմակերպությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Խորհրդի նախագահ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն կարևորել է եկամուտների քաղաքականությանը վերաբերող հարցերը խորհրդի շրջանակում քննարկելու անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրով ամրագրված հարկային քաղաքականության միջոցառումները, ինչպես նաև խորհրդի գործունեության հետ կապված այլ հարցեր:

Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նիստի արդյունքներով որոշվել է շարունակել քննարկումները՝ գնահատելով առաջարկվող փոփոխությունների ազդեցությունը:

--00--ԱԹ