ԱՀԿ-ն զգուշացրել է կորոնավիրուսի օմիկրոն շտամի արագ տարածման մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Օմիկրոն

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը տարածվում է ավելի արագ, քան դելտա շտամը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Այժմ հաստատուն ապացույցներ կան, որ «օմիկրոն»-ը զգալիորեն ավելի արագ է տարածվում, քան դելտա շտամը: Եվ հավանական է, որ Covid-19-ի դեմ պատվաստված կամ վարկված և առողջացած մարդիկ կարող են նորից վարակվել», - ճեպազրույցում ասել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի գլխավոր գիտնական Սումյա Սվամինաթանն էլ հավելել է, որ «խելամիտ» չի լինի վաղ ապացույցներից եզրակացնել, որ օմիկրոն շտամն ավելի մեղմ տարբերակ էր, քան նախորդները:

«Դեպքերի աճին զուգահեռ բոլոր առողջապահական համակարգերը լարվածության մեջ են լինելու», - ասել է Սումյա Սվամինաթանը:

--00--ԱԹ