Միջազգային մամուլն արձագանքում է Թուրքիայում տիրող տնտեսական բարդ իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Էրդողան

Միջազգային մամուլը շարունակում է ակտիվ արձագանքել Թուրքիայում տիրող տնտեսական բարդ իրավիճակին։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:

Երեկ, սակայն, 1 ամերիկյան դոլարի նկատմամբ ռեկորդային 18․40-ի հասած թուրքական լիրան այսօր առավոտյան որոշակիորեն արժևորվել է՝ հասնելով 11․95-ի։ Փոփոխությունը գրանցվել է այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց տնտեսական նոր միջոցառումների մասին։

«The Washington Post»-ում հրապարակված վերլուծական հոդվածում նշվում է, որ Թուրքիայի տնտեսությունը դժվար ժամանակներ է ապրում։ Իսկ երկրում առկա մտահոգությունները խորացել են ֆինանսական անկայունության պատճառով։

Հոդվածում նաև նշվում է, որ թուրքական արժույթը չափից ավելի է արձագանքել Թուրքիայի Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությանը։ Միաժամանակ շեշտվում է, որ դա չի նշանակում, որ իրավիճակը հնարավոր չէ հաղթահարել։

--00--ԱԹ