ՀՀ մի շարք համայնքներում ձյուն է տեղում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

ձյուն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 22:00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում և Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։

Սաստիկ բքի և ցածր տեսանելիության պատճառով Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Թորոսգյուղ-Վարդաղբյուր ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը ձնաբքի և ցածր տեսանելիության պատճառով կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին և Անիի տարածաշրջանում բուք է։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

--00--ԱՀ