Արագածոտնի մարզում թալանել են Աղվան Հովսեփյանի տունը. հափշտակել են թանկարժեք խմիչքներ և հուշանվերներ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Աղվան Հովսեփյան

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 18-ին Արագածոտնի մարզում տեղի ունեցած գողության փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այդ օրը անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ  բացել են Բյուրական գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և այնտեղից հափշտակել ոգելից խմիչքներ և հուշանվերներ:

Կայքի տեղեկություններով՝ նշված տունը պատկանում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին: Գողության մասին էլ ոստիկանություն ահազանգել է առանձնատան աշխատակից Լ. Վ.-ն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ –հետախուզական  և քննչական միջոցառումներ՝ գողություն կատարած անձին կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ԱԹ