Սպասենք արդարադատության դհոլ-զուռնայի նոր հաջողություններին. Էդգար Ղազարյան

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

Էդգար Ղազարյան

Սպասենք արդարադատության դհոլ-զուռնայի նոր հաջողություններին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

«Եվրոպական Միության խորհրդի նախագահի ջանքերով Ադրբեջանից Հայաստան են վերադարձել շուրջ 200.000 դոլար արժողությամբ BMW-ի օգտատեր, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար գոյություն չունեցող և շուրջ 500.000 դոլար արժողությամբ Mercedes-ի օգտատեր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատկերացումներով` պոտենցիալ հանցագործ ՀՀ տաս քաղաքացիներ։ Սպասենք արդարադատության դհոլ-զուռնայի նոր հաջողություններին»,- գրել է Ղազարյանը:

--00--ԱՀ