Մանվել Փարամազյանն ազատ արձակվեց, նրան ծափերով և գրկախառնություններով դիմավորեցին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Հասարակական

Քաջարանի քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Մանվել Փարամազյանն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ազատ արձավեց։ Մանվել Փարամազյանը դուրս եկավ «Դատապարտյալների հիվանդանոցից»։ Հարազատները և ընկերները Փարամազյանին ծափերով և գրկախառնություններով դիմավորեցին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Մանվել Փարամազյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ որոշում էր կայացրել։