ՀՀ-ն ու Արցախն այս վիճակին հասցրածների, բանակը քանդածների հետ ընդհանուր ճանապարհ չունենք անցնելու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ 17-րդ համագումարին հիշեցրել է, որ իր իշխանության օրոք Հայաստանը եղել է կայուն և զարգացող պետություն, որին հարգում էին, մինչդեռ «այսօր Հայաստանը կորցրել է իր երբեմնի հեղինակությունը»:

Նա նաև ընդգծել է, որ ստիպված էին մասնակցել 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թեև իրենց համար կանխատեսելի էր արդյունքը:

«Մեր պատգամավորներն այդ մանդատներից կառչած չեն, անհրաժեշտ պահին պատրաստ են վայր դնելու և իրենց գործընկերների հետ պայքարը շարունակելու խորհրդարանից դուրս»,-ասել է նա, ապա նախանշել թիմակիցների առաջիկա անելիքները:  

Որպես առաջին նախապայման՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ պետք է չհամակերպվել ստեղծված իրավիճակի հետ, չշարունակել այն մտայնությամբ ապրել, թե այլևս ոչինչ հնարավոր չէ անել, թոթափել պարտվածի հոգեբանությունը, արիանալ ոգով, վերագտնել հավատն ուժերի և ապագայի նկատմամբ, ամեն օր լրացնել սեփական գիտելիքնեի պաշարը, ձգտել դառնալ ավելի ուժեղ, ավելի լավը, իրականությանը նայել բաց աչքերով, նայել ուղիղ, և կատարվածը վերլուծել հստակ փաստերով, ոչ թե մանիպուլյացիոն հայտարարությունների ազդեցության ներքո, ճիշտ հետևություն անել, չկրնել սխալները, բոլոր հնարավորություններով գործել «ազգադավ իշխանությունների դեմ»:

Սերժ Սարգսյանը վերջում հավելել է. «Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցրածների, բանակը քանդածների հետ ընդհանուր ճանապարհ չունենք անցնելու»:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ