«Չտվողը» տվեց ամեն ինչ․ թշնամին՝ հաղթանակից հարբած, ամբողջ ՀՀ-ն է ուզում․ Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Սերժ Սարգսյանը ՀՀԿ 17-րդ համագումարին մտահոգիչ է համարել պատերազմից հետո Սյունիքի մարզում տարածքային սահմանների խախտման դեպքերը:

Ըստ նրա՝ հայրենանվեր երիտասարդները պետք է փոխեն Հայաստանում տրամադրությունները և երկիրը դուրս բերեն «այս թմբիրից», քանի որ պետության ու ժողովրդի համար «անասելի մեծ գին են արժեցել հայրներիքի մի հատվածի կորուստն ու 1000-ավոր երիտասարդների կյանքերը»:

«Ստացվեց, որ այսպես կոչված «չտվողը» տվեց ամեն ինչ, և մինչև հիմա տալիս է: Իր համար տալը հեշտ է, քանզի վերցնելու համար իր և իր ընկերների արյունը թափված չէ, քանզի իր հոգու մեջ հայրենիքը գերագույն արժեք չէ, քանզի իր աթոռը, բարեկեցությունը հիվանդագին ամբիցիաները վեր են դասվում հայրական տնից, պապերի գերեզմաններից, զավակների դպրոցից, աստծո տաճարներից:

Իր համար հեշտ է, իսկ քեզ համար հե՞շտ է, հա՛յ ժողովուրդ, հե՞շտ է հետևել, թե ինչպես են լիկվիդացիոն գներով քեզ հանել գեոպոլիտիկ աճուրդի, թե ինչպես է երեխաներիդ դպրոցի ճանապարհն անցնում ադրբեջանական զինվորին հայացքների ու ավտոմատների ներքո, թե ինչպես է որդիներիդ թափած արյունը ջուր դառնում, իսկ ավելի ճիշտ՝ նավթ ու բենզին, թե ինչպես են մեր դարավոր ժողովրդից կերտում մանկուրտների հանրույթ»,-ասել նա:

Մանրամասները՝ տեսանյութում: