ՀՀԿ-ն ինքնիշխանություն է ուզում, ոչ թե իշխանություն․ պատեհապաշտ ժուլիկները չպիտի խցկվեն մեր շարքում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի 17-րդ համագումարին անդրադարձել է կուսակցությանն անդամակցողներին՝ նշելով, որ տարիների ընթացքում կասկածամտությամբ է վերաբերել քաղաքական ուժի աճող թվերին՝ համարելով, որ այն չի համընկնում նվիրյալ Հանրապետականների թվի հետ:

Կուսակցության պատեհապաշտները, որոնց Սերժ Սարգսյանը «պատահական ուղևորներ» անունով է կաչել, ըստ քաղաքակն ուժի ղեկավարի, չդիմացան փորձություններին, և նրանց թվաց, թե Հանրապետականի նավը վերջնականապես խորտակվել է, թագավորը մահացել է և պահն է «կեցցե՛» գոռալ նոր թագավորին:

Ըստ Սերժ Սարգսյանի՝ թվերով իրեն տպավորելու համար զանգվածաբար մարդկանց անդամագրել են կուսակցությանը:

«Մեր կուսակցության առաջնահերթ նպատակն իշխանություն ունենալը չէ, մենք, ինչպես այլ դասական կուսակցություններ, նորից կձգտենք դառնալ իշխանություն մեր ծրագրերը, մարդկանց տված խոստումները կյանքի կոչելու համար, և այլ առողջ քաղաքական ուժերի հետ հեռացնենք կապիտուլյանտին և հնարավորություն տանք Հայաստանին՝ ծնկած վիճակից ոտքի կանգնելու, մեջքը շտկելու, հզորանաալու և կրկին թիկունք ու ապավեն դառնալու Արցախին:

Ես սա ասում եմ, որպեսզի պատեհապաշտ ժուլիկները կրկին չփորձեն խցկվել մեր շարքերը, և որպեսզի հստակ հասկանան՝ ՀՀԿ-ական կարող են սառնալ միայն նրանք, ովքեր պետությունը վեր են դասում իշխանությունից, իսկ արժանապատվությունը՝ սեփական պաշտոնամոլությունից»,-ասել է նա: