Մահացել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի եղբայրը

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17,  24 News

Դումանյան

64 տարեկանում մահացել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի եղբայրը՝ ոստիկանության պահեստազորի գնդապետ Արթուր Դումանյանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարարի մամուլի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։

«Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Շահումյանի «Զոլեր» սգո սրահից։»,- գրել է Մելիքբեկյանը։

--00—ՄՀ