«Sutnik Light»-ը բարձրացնում է այլ պատվաստանյութերի արդյունավետությունը օմիկրոն շտամի դեմ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

vakicina

«Sputnik V»-ի կորոնավիրուսային պատվաստանյութը հակամարմինների կայուն չեզոքացնող արձագանք է առաջացնում օմիկրոնի շտամի դեպքում, պաշտպանում է հիվանդության ծանր դեպքերից ու հոսպիտալացումից: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը՝ հենվելով լաբորատոր տվյալների վրա, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Sputnik Light-ի խթանիչ ներարկումը զգալիորեն մեծացնում է այլ պատվաստանյութերի արդյունավետությունը օմիկրոն շտամի դեմ։

Sutnik Light-ը որպես խթանող էապես մեծացնում է վիրուսի չեզոքացնող ակտիվությունը օմիկրոն տարբերակի նկատմամբ վերապատվաստումից 2-3 ամիս հետո: Ակնկալվում է, որ Sputnik Light-ը հուսալի պաշտպանություն կտրամադրի ծանր հիվանդությունների և հոսպիտալացվածների դեպքում:

--00—ԼՄ