Ռուսաստանում օմիկրոն շտամով վարակման 25 դեպք է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16,  24 News

օմիկրոն

Ռուսաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամով վարակման պաշտոնապես գրանցված դեպքերի թիվը 16-ից հասել է 25-ի: Այս մասին հայտարարել է փոխվարչապետ, վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի նախագահ Տատյանա Գոլիկովան:

«Այսօրվա դրությամբ այն հայտնաբերվել է 25 մարդու մոտ՝ Մոսկվայում, Մոսկվայի մարզում, Սանկտ Պետերբուրգ եւ Դոնի Ռոստով քաղաքներում»,- ասել է նա՝ հանդես գալով Պետդումայում:

Ըստ պաշտոնյայի՝ օմիկրոնի տարածումից խուսափելն անհնար Է, հատկապես, ամանորյա ժամանակաշրջանում անդրսահմանային տեղափոխությունների պայմաններում: Եթե առաջանա նոր պատվաստանյութ ստեղծելու պահանջ, ապա պատրաստուկը արտակարգ իրավիճակի հետ կապված կգրանցվի արագացված ընթացակարգով, հավելել է նա:

--00—ՄՀ