«Օմիկրոն» հիմնամանրէով վարակման դեպքերի թիվը կրկնապատկվում է 2-3 օրը մեկ. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

14

Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէն շատ արագ է տարածվում և վարակվածների թիվը կրկնապատկվում է ամեն երկու-երեք օրը մեկ, այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ դեսպանորդ Դևիդ Նաբարոն, գրում է  ՏԱՍՍ գործակալությունը

Դևիդ Նաբարոնը չի բացառել, որ օմիկրոնի պատճառով կարող է աճել նաև մահացության ցուցանիշը, քանի որ «Օմիկրոն» հիմնամանրէի տարածման արագ տեմպերը կհանգեցնեն հոսպիտալացումների թվի ավելացման, ինչպես նաև բուժաշխատողների և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության:

Հիշեցնենք, որ «Օմիկրոն» արդեն տարածվել է 77 երկրում, վարակման առաջին դեպքերն արձանագրվել են նոյեմբերի վերջին Աֆրիկայի հայավային երկրներում:  

--00—ԼՄ