«Հեղափոխության պահապան»-ը նոր պաշտոն կստանա․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանն այլեւս խորհրդարանում չի աշխատում: Ինչպես հայտնի է, Ստեփանյանը սեպտեմբերին աշխատանքի անցավ խորհրդարանում՝ զբաղեցնելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնականի հաստիքը: Մենք տեղեկացանք, որ նա ազատվել է աշխատանքից նախօրեին: Իրականում Ալեն Սիմոնյանի այդ որոշումը պատահական չէ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել խորհրդարանում, որի շրջանակներում քննություն է ընթանում ԱԱԾ-ում, եւ նախաքննական մարմին են հրավիրվել դեպքին մասնակից իշխող ուժի պատգամավորները, նրանց օգնականները եւ ընդդիմադիր պատգամավորների օգնականները:

Բանն այն է, որ իշխանական խմբակցության պատգամավորները բարձրաձայնում են այն հարցը, որ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի ծեծկռտուքի գործով անցնող, «Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակված մարդը չի կարող պատգամավորի օգնական աշխատել: Եւ որպեսզի ընդդիմությունն էլ Ալեն Սիմոնյանի դեմ չօգտագործի «Հեղափոխության պահապանների» հիմնադիրներից մեկի՝ ԱԺ-ում աշխատելու փաստը, քանի որ նա էլ ձվերով հարձակվել էր «Հայելի» ակումբի վրա, Հայկ Ստեփանյանը հեռացվեց ԱԺ-ից:

ԱԺ նախագահը դարձավ անխոցելի այս հարցում: ԱԺ-ում խոսվում է, որ «հեղափոխության պահապանը» առաջիկայում Պետական վերահսկողական ծառայությունում նոր աշխատանք է ստանալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ