Եվս մեկ ավտովթար՝ Գեղարքունիքում. բախվել են ВАЗ 2107–ն ու Lada-ն. 1 հոգի տեղում մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

նկար

Դեկտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:10–ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.5-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ  2107 և Lada մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն: Օպերատիվ է գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Այս պահին  վթարի վայրի զննություն են կատարում Սևանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչնեը:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում ՀՀ քր․ օր․-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:  

--00—ԼՄ