Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականն ազատվել է պաշտոնից

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10,  24 News

Համբարձում Մաթևոսյան

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը դեկտեմբերի 10-ին որոշում է ստորագրել իր օգնականին աշխատանքից ազատելու մասին:

Որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Մանե Մարկոսյանին 2021 թվականի դեկտեմբերի 10-ից ազատել փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի օգնականի պաշտոնից»։

Հիշեցնենք, վերջինս նշանակվել էր օգոստոսի 18-ին՝ ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի օգնական։

--00—ՄՀ