18+ տեսանյութ․ Հրաչյա Հակոբյանն ու այլ ՔՊ-ականներ ծեծի են ենթարկել ՀՅԴ-ականների. լարված վիճակ ԱԺ-ում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

 

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը և ևս մի քանի խորհրդարանականներ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի առանձնասենյակում ծեծի են ենթարկել «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորների երեք օգնականների։ Այս մասին հայտնում է 24News-ի թղթակիցը խորհրդարանից։ 

«Ես տեսա, թե ինչպես են հարձակվել մեր տղաների վրա, ծեծի են ենթարկում, անվտանգության աշխատակիցները չէին էլ խառնվում։ Մասնակցում էին Հրաչյա Հակոբյանը, Վահագն Ալեքսանյանը, Սիսակ Գաբրիելյանն էլ էր էնտեղ», - լրատվամիջոցներին հայտնել է Իշխան Սաղաթելյանի օգնականը։ 

Այս պահին Ռուբինյանի սենյակում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ