Երկու տասնյակից ավելի գողություններ էր արել ու բռնվել․ ոստիկանության բացահայտումը

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7,  24 News

Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները երկու տասնյակից ավելի գողություններ բացահայտեցին։
Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Հայթաղ գյուղի 24-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում։ Բավարար ապացույցներ ձեռք բերելուց հետո դեկտեմբերի 3-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Պարզվել է, որ նա 2019 թվականից մինչև 2021 թվականը տարբեր մակնիշի մեքենաներից 15 մարտկոց է գողացել։ Աղավնատուն գյուղից հափշտակել էր ոռոգման ջրի երեք պոմպ և 5 խորքային հորի պոմպերի համար նախատեսված մալուխ։
Երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն։
Քննությունը շարունակվում է։

 --00—ՄՀ